Հինգշաբթի, 16.05.2024, 15:15
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 26 » ԲԱՆԱՆՈՎ ԲՈՒԼԿԻ
14:25
ԲԱՆԱՆՈՎ ԲՈՒԼԿԻ
Բանանով բուլկի

Բաղադրիչներ.
ալյուր – 3 1/4 բաժակ և մոտ 2 բաժակ հունցելու համար,
կարագ – 25 գ,
բանանի խյուս –  240 մլ,
աղ – 1/4 թ. գդ.,
վանիլ – 1 թ. գդ.,
գոլ կաթ – 1/2 բաժակ,
գոլ ջուր – 1/2 բաժակ,
թարմ խմորիչ – 15 գ,
շաքարավազ – 3 ճ. գդ.
վրան քսելու համար.
դեղնուց,
ջուր կամ կաթ – 1 ճ. գդ

Կարագը հալեցնել, սառեցնել: Մաղել 3 1/4 բաժակ ալյուր: Բանանը բլենդերով խյուս դարձնել, մոտ մեկ բաժակ խյուսին աղ, վանիլ խառնել: Կաթսայի մեջ լցնել կաթը, ջուրը, խմորիչը և խառնել: Ավելացնել բանանը, շաքարավազը, կարագը: Խառնել նաև ալյուրը, ստանալ կպչուն խմոր: Սեղանին առատ ալյուր ցանել, խմորը հունցել այնքան, մինչև դադարի կպչել ձեռքերին: Ծածկել, թողնել, մինչև խմորի ծավալը կրկնակի մեծանա: Խմորը նորից հունցել, փոքր գնդեր անել, շարել տապակի վրա: Վրան քսել կաթի ու դեղնուցի խառնուրդ և թողնել քսան րոպե այդպես: Նախապես տաքացնել ջեռոցը 200 աստիճան, թխել բուլկիները մոտ քսան րոպե: Բուլկիները պետք է ոսկեդարչնագույն կեղև ձեռք բերեն: Մատուցել թեյի կամ կաթի հետ:

Դիտումներ: 528 | Ավելացրեց: Joker | Տեգեր: կարկանդակներ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0