Հինգշաբթի, 16.05.2024, 15:23
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 14 » ԵՌԱՀԱՐԿ ՏՈՐԹ
13:11
ԵՌԱՀԱՐԿ ՏՈՐԹ
Եռահարկ տորթ

Բաղադրիչներ.

ալյուր – 1.5 բաժակ,
շաքարավազ – 1.5 բաժակ,
ձու – 3 հատ,
թթվասեր – 350 գ,
օսլա – 1.5 ճ. գդ.,
սոդա – 1.5 թ. գդ.,
աղացած ընկույզ - 2 բաժակ,
լալա (мак) - 0,5 բաժակ,
կտրատած ծիրանի չիր - 0,5 բաժակ,
խտացրած կաթ - 1 տուփ,
կարագ - 100 գ,
բուսայուղ

Մեկ բաժակ ընկույզը մի կողմ դնել զարդարելու համար: Ալյուրը, շաքարը, թթվասերը, օսլան, սոդան երեք հավասար մասերի բաժանել: Շաքարավազի մի մասը հարել մեկ ձվի հետ: Ավելացնել օսլայի, թթվասերի, ալյուրի, սոդայի մեկ երրորդ մասը և մի բաժակ ընկույզը: Տապակին բուսայուղ քսել, յուղաթուղ դնել: Լցնել ընկույզով խմորը և թխել 180 °С ջեռոցում մոտ 20 րոպե: Լալան գոլ ջրով լվանալ, լցնել սոտեյնիկի մեջ, եռացած ջուր լցնել վրան ու անմիջապես թափել: Նորից եռջուր լցնել և թողնել մեկ րոպե: Ձուն հարել շաքարի մյուս մասի հետ, ավելացնել մնացած բաղադրիչները, իսկ ընկույզի փոխարեն ավելացնել լալան: Խմորը լցնել տապակի մեջ, թխել  20 րոպե: Մնացած շաքարավազը հարել ձվի հետ, ավելացնել բաղադրիչները և կտրատած ծիրանի չիրը: Խառնել, թխել 20 րոպե: Խտացրած կաթը կարագի հետ հարել: Կրեմը քսել խմորի շերտերին, դնել նախ ընկույզով, ապա լալայով, վերջում չրով շերտը: Տորթի վրան և կողքերին կրեմ քսել, վրան շաղ տալ մի բաժակ ընկույզ:

_______________

Դիտումներ: 522 | Ավելացրեց: Joker | Տեգեր: տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0