Հինգշաբթի, 16.05.2024, 07:29
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 23 » ՄԵՂՐՈՎ ՏՈՐԹ
20:08
ՄԵՂՐՈՎ ՏՈՐԹ
Մեղրով տորթ

Բաղադրիչներ.

խմորի համար.
մարգարին – 200 գ,
շաքարավազ –  1 բաժակ,
ձու – 2 հատ,
մեղր –  2 ճ.գդ.,
սոդա –  1,5 թ.գդ.,
քացախ,
ալյուր – 3 բաժակ,
կրեմի համար.
հալվա – 1 տուփ,
խտացրած կաթ – 1 տուփ,
կարագ – 1 տուփ,
վանիլային շաքար,
զարդարելու համար.
սև շոկոլադ

Մարգարինը հալեցնել, թեթևակի սառեցնել, հարել շաքարավազի հետ: Ձվերը մեկ-մեկ ավելացնել, հարել: Ավելացնել մեղրը, հարել: Ավելացնել 1.5 բաժակ ալյուր, խառնել: Սոդան քացախով բացել, ավելացնել խմորին ու խառնել: Լցնել մնացած ալյուրը, խառնել: Թողնել 20 րոպե հանգստանա: Տաքացնել ջեռոցը 200 աստիճան: Տապակը յուղել, խմորը գդալով լցնել տապակի մեջ բարակ շերտով: Դնել ջեռոցի մեջ, թխել մոտ 7 րոպե, մինչև խմորը ոսկեգույն երանգ ստանա: Կրեմն ստանալու համար կարագը հարել խտացրած կաթի հետ, ավելացնել հալվան: Յուրաքանչյուր շերտին քսել կրեմ, միացնել շերտերը, կողքերին քսել կրեմը: Վրան լցնել հալեցրած շոկոլադը: Զարդարել ըստ ճաշակի: Կարելի է շոկոլադի փոխարեն զարդարել խմորի փշուրներով:

Դիտումներ: 6171 | Ավելացրեց: Joker | Տեգեր: տորթեր | - Վարկանիշ -: 4.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 anka  
0
shat lavna

Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0