ՈՒրբաթ, 17.05.2024, 01:51
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 12 » ՓԻԹԻ
17:29
ՓԻԹԻ
Փիթի

Բաղադրիչներ.
ոչխարի միս – 600 գ,
սիսեռ – 2 բաժակ,
յուղ –  2 ճ. գդ.,
սոխ – 1-2 գլուխ,
կարտոֆիլ – 5-6 հատ,
սալորի չիր – մի բուռ,
զաֆրան – թեյի գդալի ծայրով,
տոմատի մածուկ – 2 ճ.գդ,
աղ, պղպեղ

Սիսեռը նախապես թրջել, ապա աղաջրում եփել մի քանի ժամ: Եփելուց հետո սիսեռի կճեպները հանել: Ոչխարի միսը լավ եփել, եփելուց հետո ոսկորները հեռացնել: Սոխը մանրացնել, յուղով սոխեռած անել, ավելացնել տոմատի մածուկը: Ապա սոխեռածի վրա լցնել մսաջուրը, միսը և խաշած սիսեռը: Երբ ապուրը եռա, ավելացնել մաքրած և կտրատած կարտոֆիլը: Փիթին համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Երբ կարտոֆիլը կիսաեփ լինի, ապուրի մեջ գցել սալորի մի քանի չիր: Գույնի համար կարելի է ավելացնել զաֆրանի թուրմ: Մի փոքր զաֆրանի վրա կես բաժակ եռջուր լցնել, թրմել, ապա քամել և ջուրը լցնել ապուրի մեջ: Ավանդաբար փիթին եփվել է կավե կճուճիկների մեջ թոնրում կամ փռի մեջ: Տնային պայմաններում այն կարելի է եփել գազօջախի մեջ: Ավելացնել չոր կամ թարմ կանաչի:  Երբ բոլոր բաղադրիչներն արդեն ավելացվել են, փիթին շարունակում են եփել մարմանդ կրակի վրա, մինչև սիսեռն ու կարտոֆիլը դառնան փխրուն, իսկ ապուրը՝խյուսանման ու թանձր: Մատուցել հենց այն կճուճով, որի մեջ եփվել է: Կավե ամանը երկար պահպանում է փիթիի տաքությունը:

Դիտումներ: 523 | Ավելացրեց: Joker | Տեգեր: ապուրներ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0