Հինգշաբթի, 16.05.2024, 23:51
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 26 » ՊԱՐՈՒՐԱՁԵՎ ԲՈՒԼԿԻՆԵՐ
14:22
ՊԱՐՈՒՐԱՁԵՎ ԲՈՒԼԿԻՆԵՐ
Պարուրաձև բուլկիներ

Բաղադրիչներ.
չոր խմորիչ – 11 գ կամ 100 գ թարմ,
կարագ կամ մարգարին – 200 գ,
ձու – 5 հատ,
ալյուր – 600-700 գ,
շաքարավազ – 150 գ, ևս մի փոքր վրան ցանելու համար

Խմորիչը խառնել  1 թ. գդ. շաքարավազին և 5 ճ. գդ. գոլ ջրին: Թողնել բարձրանա: Կարագը խառնել շաքարավազին: Ավելացնել ձուն, հարել: Խառնել խմորիչին, ավելացնել ալյուր և խմոր հունցել: Մաքուր մարլյան երեք շերտ ծալել, խմորը կապել նրա մեջ, գցել սառը ջրով լի կաթսայի մեջ: Մոտ մեկ ժամ անց խմորը ջրի երես կբարձրանա: Հանել, կիսել, ամեն գունդը կլոր բացել: Բացած խմորին շաքարավազ ցանել: Ապա փաթաթել ռուլետի նման: Ստացված գլանակը կտրել 1-1.5 սմ հաստության շերտերի: Եթե շերտերը բարակ կտրվեն, թխվածքը խրթխրթան կստացվի, եթե հաստ կտրեք, բուլկիները փափուկ կլինեն: Տապակը յուղաթղթով ծածկել, շարել բուլկիները: Վրան քսել մի փոքր շաքարավազի հետ հարած սպիտակուց: Թխել 180 աստիճան տաք ջեռոցում 20-25 րոպե:

Դիտումներ: 451 | Ավելացրեց: Joker | Տեգեր: կարկանդակներ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0