Երկուշաբթի, 29.04.2024, 20:40
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 17 » ՍՈՒՆԿՈՎ ՏԱՎԱՐԻ ՄԻՍԸ ԳԻՆՈՒ ՄԵՋ
19:55
ՍՈՒՆԿՈՎ ՏԱՎԱՐԻ ՄԻՍԸ ԳԻՆՈՒ ՄԵՋ
Գինիով սունկով միս

Բաղադրիչներ.
տավարի միս – 500 գ,
սոխ – 2 գլուխ,
սունկ – 300 գ,
տոմատի մածուկ – 2-3 ճ. գդ.,
բուսայուղ – 2 ճ. գդ.,
կարմիր չոր գինի – 200 մլ,
շաքարավազ – 1 թ. գդ.,
աղ, պղպեղ,
չոր ծիթրոն, դափնու տերև

Տավարի միսը լվանալ, կտրատել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, միսը տապակել մի քանի րոպե: Երբ այն գույնը փոխի, և կեղև առաջանա, ավելացնել սունկը: Նախապես այն լցնել աղաջրի մեջ, ապա լվանալ հոսող ջրով: Եթե շատ խոշոր են, կտրատել: Սունկը մսի հետ տապակել 3-5 րոպե: Սոխը կիսել, շերտատել, լցնել թավայի մեջ: Տապակել այնքան, որ սոխը թափանցիկ դառնա: Ապա լցնել գինին, տոմատի մածուկը, համեմել, աղով, պղպեղով, շաքարավազ լցնել: Ավելացնել ծիթրոնի և դափնու տերևներ: Եռալուն պես դափնու տերևը հանել, որպեսզի այն մյուս բույրերի նկատմամբ գերիշխող չդառնա: Խառնել ևս մեկ անգամ, դնել շատ մարմանդ կրակին և եփել 1-2 ժամ:

Դիտումներ: 471 | Ավելացրեց: Joker | Տեգեր: Մսով ուտեստներ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0