ՈՒրբաթ, 01.11.2024, 02:02
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 23 » «ՏԱՊԱԿԱԾ» ՏՈՐԹ
19:53
«ՏԱՊԱԿԱԾ» ՏՈՐԹ
Տապակած տորթ

Բաղադրիչներ.
խմոր.
պանիր կամ կաթնաշոռ – 400 գ,
շաքարավազ –  2 բաժակ,
ձու-  2 հատ,
սոդա – 2 թ.գդ.,
վանիլային շաքարավազ,
ալյուր,
եփովի կրեմ.
շաքարավազ – 2 բաժակ,
ձու –  2 հատ,
կարագ – 200 գ,
օսլա – 0,5 բաժակ (խառնել 100 մլ կաթին),
կաթ – 0,5 լ,
կոկոսի փաթիլներ

Պանիրն ու շաքարավազը խառնել, ավելացնել սոդան ,ձուն, ալյուրը, վանիլային շաքարավազը: Խմորը պետք է ստացվի ոչ շատ պինդ, ոչ էլ ջրիկ:Խմորը բացել, կտրել այն թավայի չափով, որում թխվելու է տորթը: Թխել թավայի մեջ առանց յուղի: Կրեմի համար կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին: Կարագը գցել մեջը, խառնել: Ձուն հարել, լցնել կաթի մեջ, երբ այն եռա: Օսլան խառնել կաթին և լցնել կրեմի մեջ, այդպես թող եռա հինգ րոպե: Երբ բոլոր շերտերը թխվեն, սկսում ենք քսել կրեմը: Կարելի է կրեմի մի մասին շոկոլադ կամ կակաո խառնել, կստացվի երկու տեսակի կրեմ: Առաջին շերտին քսել շոկոլադե կրեմ:Մյուսին` սպիտակ և այսպես շարունակ: Զարդարել կոկոսի փաթիլներով և դնել սառնարանում:

Դիտումներ: 590 | Ավելացրեց: Joker | Տեգեր: տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0