Հինգշաբթի, 16.05.2024, 07:52
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 23 » ՏՈՐԹ «ՔՆՔՇԱՆՔ»
20:11
ՏՈՐԹ «ՔՆՔՇԱՆՔ»
«Քնքշանք»

Խմորի համար.

200 գ. կարագ կամ մարգարին,
250  գ. շաքարավազ,
7 ձու,
10 գ. փխրեցուցիչ կամ 1.5 թեյի գդ. սոդա,
400 գ. ալյուր,
100 գ. սև շոկոլադ

Կրեմ.

500 մլ կաթ,
3 ճաշի գդ. սպիտակաձավար,
100 գ. կարագ,
150 գ. շաքարավազ,
1 կիտրոն

Նախ պատրաստվում է կրեմը, քանի որ այն մեկ ժամ պետք է մնա սառնարանում: Կաթը եռացնել, եռալուց հետո դանդաղ ավելացնել սպիտակաձավարը: Խառնելով եփել 15 րոպե, վերցնել կրակից, թողնել սառչի: Կիտրոնի կեղևն առանձնացնել, մանր քերիչով անցկացնել: Կեղևը լցնել սառած շիլայի մեջ և խառնել: Կարագը շաքարավազի հետ հարել: Հետո խառնուրդը լցնել սպիտակաձավարի վրա, հարիչով խառնել, կստացվի ոչ թանձր կրեմ: Դնել սառչելու մեկ ժամ: Խմորը պատրաստելու համար կարագը շաքարավազի հետ հարել: Ձուն հարել, ավելացնել կարագը և երկար խառնել: Լցնել փխրեցուցիչը, ալյուրը, խմոր հունցել: Շոկոլադը հալեցնել: Խմորը բաժանել երկու մասի, մի մասին խառնել շոկոլադը: Թխել երկու` մուգ և բաց շերտեր: Տապակը յուղել, լցնել խմորը, թխել  180 աստիճանի տակ  25-30 րոպե: Ստուգելու համար եփված է, թե ոչ, չոփը խրել խմորի մեջ. եթե չոր դուրս գա, պատրաստ է: Ամեն շերտը կիսել, կստացվեն չորս`երկու մուգ և երկու բաց գույնի շերտեր: Բաց գույնի շերտին կրեմ քսել, վրան դնել մուգ գույնի շերտ, կրեմով ծածկել, կրկին բաց շերտ դնել, քսել կրեմ, մուգ շերտով փակել: Թողնել 8-10 ժամ ներծծվի, զարդարել ըստ ճաշակի, կարելի է մաստիկայով, շոկոլադով և այլն:

_______________

Դիտումներ: 591 | Ավելացրեց: Joker | Տեգեր: տորթեր | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0