Հինգշաբթի, 16.05.2024, 20:36
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 23 » ՏՈՐԹ ՇԱԽՄԱՏ
20:06
ՏՈՐԹ ՇԱԽՄԱՏ
«Շախմատ»

Բաղադրիչներ.

խմոր.
կարագ – 350 գ,
շաքարավազ – 3 բաժակ,
ալյուր – 530 գ,
կաթ – 300 մլ,
ձու – 9 հատ,
աղ – 1 թ.գդ.,
վանիլին – 3 գ,
կակաո – 60 գ,
փխրեցուցիչ – 15 գ,

կրեմ.
սերուցք 33-35% – 500 մլ,
շաքարի փոշի – 300 գ,

գլազուր.
շաքարավազ – 1 բաժակ,
կակաո – 4 ճ.գդ.,
թթվասեր – 4 ճ.գդ.,
կարագ – 30 գ,

շաքարի փոշի,
կակաո

Կարագը շաքարավազի հետ հարել մինչև սպիտակի, մեկ-մեկ ավելացնել դեղնուցները: Խառնել մինչև միատարր զանգված ստացվի: Աստիճանաբար ավելացնել ալյուրը, խառնել վանիլին, աղ և փխրեցուցիչ, արագ խմոր հունցել: Ալյուրից հետո կաթ լցնել բարակ շիթով: Անընդհատ խառնել: Խմորը 2 մասի բաժանել, մի մասին խառնել կակաո: Խմորը կարելի է երկու մաս անել մինչև ալյուր խառնելը: Վերջում ավելացնել հարած սպիտակուցները: Թխել շերտերը, սառեցնել, դնել սառնարանի մեջ, որ կտրելիս չփշրվի: Կրեմի համար սերուցքը հարել, ավելացնել շաքարի փոշին: Վերջում վանիլ ավելացնել: Գլազուր ստանալու համար թասի մեջ խառնել թթվասեր, շաքարավազ, կակաո, մարմանդ կրակով եփել մինչև թանձրանա: Վերջում ավելացնել կարագ, վերցնել կրակից և կափարիչը փակել: Տորթի վրա գլազուրը լցնել գոլ, ոչ շատ տաք վիճակում: Խմորի շերտերից յուրաքանչյուրը կտրել այնպես, որ տարբեր տրամագծի շրջանակներ ստացվեն: Սկզբում դնել սպիտակ խմորի ամենամեծ շրջանակը, հետո մուգ խմորի միջին չափի շերտը, հետո սպիտակ խմորը, այդպես մեծից փոքր: Շերտերն իրար միացնել կրեմով: Ամբողջ շերտի վրա կրեմ քսել: Երկրորդ շերտը սկսել մուգ շրջանակից: Կրեմ քսելով շերտերը շարել: Ավարտելուց հետո տորթը պետք է դնել սառնարանի մեջ, որ շերտերը կպչեն, չպոկվեն: Տորթի վրա գլազուր լցնել և զարդարել ըստ սեփական կարողությունների և ճաշակի:

Դիտումներ: 1787 | Ավելացրեց: Joker | Տեգեր: տորթեր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0