Հինգշաբթի, 16.05.2024, 13:12
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 19 » «ՃԱՔԱԾ ՏՈՐԹ»
19:23
«ՃԱՔԱԾ ՏՈՐԹ»
Ճաքած տորթ

Բաղադրիչներ.
կարագ – 170 գ,
կակաո – 80 գ,
ալյուր – 140 գ,
փխրեցուցիչ – 1/2 թ. գդ.,
աղ – 1/4 թ. գդ.,
շաքարավազ – 200 գ,
ձու – 3 հատ,
թթվասեր – 120 գ,
վանիլին - 1 տուփ
կրեմ.
սև շոկոլադ – 130 գ,
փափուկ կարագ – 200 գ,
թթվասեր – 3 ճ. գդ.

Թասի մեջ խառնել ալյուրը, կակաոն, վանիլինը, փխրեցուցիչը և աղը: Մեկ այլ թասի մեջ կարագն ու շաքարավազը հարել, հետո մեկ-մեկ ավելացնել ձվերը: Ավելացնել ալյուրի զանգվածի կեսը, խառնել: Ավելացնել թթվասեր, նորից խառնել: Ավելացնել մնացած ալյուրը: Տապակը յուղել, կակաո ցանել: Խմորը լցնել տապակի մեջ, հարթեցնել: Թխել մոտ կես ժամ 180°С աստիճանում: Խմորը տասը րոպե թողնել տապակի մեջ,  հետո հանել, թողնել լրիվ սառչի: Դանակով կիսել հորիզոնական շերտերի: Կրեմի շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, կարագի ու թթվասերի հետ հարել: Կրեմը քսել խմորին: Տորթը դնել սառնարանի մեջ, գիշերվա ընթացքում կրեմի վրա ճաքեր կառաջանան: Ճաքած տորթը պատրաստ է:

Դիտումներ: 451 | Ավելացրեց: Joker | Տեգեր: տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0