Հինգշաբթի, 16.05.2024, 22:34
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 13 » ԸՆԿՈՒՅԶՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ
12:41
ԸՆԿՈՒՅԶՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ
Ընկույզով կարկանդակ

Բաղադրիչներ.
կարագ – 200 գ,
շաքարավազ – 100 գ,
ձու – 2 հատ,
սոդա – 1 թ. գդ.,
ալյուր – 2 բաժակ,
միջուկ.
ընկույզ – 2 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
սերուցք – 1.5 բաժակ,
մեղր – 2 ճ. գդ.,

շաքարի փոշի

Կարագը թողնել փափկի, հարել շաքարավազի հետ: Ձուն կոտրել, թեթևակի հարել և խառնել կարագի զանգվածին: Սոդան խառնել ալյուրին, ավելացնել ձվի զանգվածին: Խմորը դնել սառնարանի մեջ: Ընկույզը մանրացնել կամ աղալ: Շաքարը լցնել չոր թավայի մեջ, դնել շատ թույլ կրակին և խառնել այնքան, որ այն հալվի և գույնը փոխվի: Ավելացնել մեղրը, խառնել: Ավելացնել նաև սերուցքը, խառնել, եռալուն պես խառնել ընկույզը և վերցնել կրակից: Խմորը բաժանել երկու մասի, մի մասը բացել, դնել յուղած տապակի մեջ: Ընկույզի միջուկը տարածել խմորի վրա, ծածկել երկրորդ շերտով: Եզրերն ամրացնել, դնել 180 աստիճան տաք ջեռոցի մեջ 35-40 րոպե: Հանել, թողնել սառչի, վրան շաքարի փոշի ցանել:

_______________

Դիտումներ: 426 | Ավելացրեց: Joker | Տեգեր: կարկանդակներ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0