Հինգշաբթի, 16.05.2024, 06:59
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 23 » «ԶԵԲՐ» ՏՈՐԹ
19:57
«ԶԵԲՐ» ՏՈՐԹ
«Զեբր» տորթ

Բաղադրիչներ.
շաքարավազ – 200 գ,
կարագ կամ մարգարին – 200 գ,
ձու – 5 հատ,
թթվասեր – 500 գ, (10-15%)
ալյուր – 300-350 գ,
փխրեցուցիչ – 3 թ.գդ. կամ  1 թ.գդ.,
կակաո – 3-4 ճ.գդ.,
կրեմ.
թթվասեր – 400-500 գ,
շաքարավազ – 150 գ,
վանիլային շաքարավազ – 2 թ.գդ.,
գլազուր.
կարագ – 100 գ,
կաթ – 5 ճ.գդ.,
շաքարավազ – 6-7 ճ.գդ.,
կակաո – 5 ճ.գդ.

Կարագը շաքարավազի հետ հարել: Ավելացնել նախ ձուն, խառնել, ապա ավելացնել թթվասերը: Լցնել ալյուրը և փխրեցուցրիչը: Ստացված ոչ պինդ խմորը երկու մասի բաժանել: Մի մասին խառել կակաո: 

Տապակը յուղել: Տապակի կենտրոնում լցնել մեկ-երկու գդալ կակաոյով խմորից: Հետո մուգ խմորի վրա լցնել մեկ-երկու գդալ սպիտակ խմոր: Կրկին սպիտակի վրա մուգ խմոր լցնել: 

Այսպես շարունակել, մինչև խմորը վերջանա: Թխել երկու շերտ 180 աստիճան ջերմության ջեռոցում 30-35 րոպե: Կրեմ ստանալու համար խառնել թթվասերը, շաքարավազը և վանիլային շաքարը: Կրեմը քսել տորթի վրա կամ կիսել, քսել նաև մեջտեղում: Այդպես կստացվի երկու կամ չորս շերտ: Գլազուր ստանալու համար կարագը հալեցնել, ավելացնել կաթ, շաքարավազ, կակաո: Եփել մինչև զանգվածի թանձրանալը: Գլազուրը քսել տորթի վրա: 

Կարելի է գլազուրի վրայից շաքարի փոշի ցանել և հալած շոկոլադով զարդարել: 

Դիտումներ: 798 | Ավելացրեց: Joker | Տեգեր: տորթեր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0