Բաղադրիչներ. տավարի խաշած միս կամ անյուղ երշիկ- 400 գ, կարտոֆիլ խաշած – 3 հատ, գազար խաշած- 2-3 հատ, կանաչ պահածոյացված ոլոռ – 200 գ, մարինացված կամ թթու վարունգ – 4 հատ, խաշած ձու – 3-4 հատ, մայոնեզ և թթվասեր – 200 գ
Կարտոֆիլը և գազարը խաշել: Կտրատել մանր խորանարդիկներով: Նույն ձևով կտրատել միսը կամ երշիկը և թթու վարունգը: Մանրացնել ձվի դեղնուցը և սպիտակուցը: Կտրատած բաղադրիչները խառնել, ավելացնել ոլոռը: Հավասար քանակով մայոնեզն ու թթվասերը խառնել, ավելացնել աղցանին: Զարդարել և մատուցել: