Բաղադրիչներ. աղ դրած ձուկ – 150 գ, կարտոֆիլ – 200 գ, գազար – 3 հատ, թթու վարունգ – 2 հատ, ձու – 2 հատ, խնձոր -3 հատ, մայոնեզ – 200-300 գ, կիտրոնի հյութ – 0,5 թ.գդ., կանաչի զարդարելու համար. լորի ձու – 5 հատ, կարմիր սոխ – 1 հատ Կարտոֆիլը, ձուն, գազարը եփել: Ձուկը, վարունգը կտրատել: Կարտոֆիլը, ձուն, գազարը, խնձորը քերիչով անցկացնել: Աղցանը շերտերով դասավորել. ձուկ, մայոնեզ, կարտոֆիլ, մայոնեզ, գազար, մայոնեզ, ձու, մայոնեզ, խնձոր, մայոնեզ Զարդարել կանաչիով, հատապտուղներով, մեջտեղում դնել լորի խաշած ձվերը:
|