Բաղադրիչներ. խմոր. ձու – 5 հատ, կարագ – 300 գ, շաքարավազ – 200 գ, ալյուր – 300 գ, կակաո – 30 գ, փխրեցուցիչ – 1 թ.գդ., միջուկ. վանիլային շաքարավազ – 3 տուփ, յուղալի սերուցք – 800 մլ, բալի թուրմ – 50 մլ, բալի կոմպոտ – 1 բանկա, սերուցքը խտացնող փոշի – 2 տուփ, զարդարելու համար. շոկոլադ – 50 գ Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել կակաոն, փափկած կարագը: Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ, խառնել վի զանգվածին: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Կլոր տապակը յուղել, լցնել խմորը և թխել 40-45 րոպե: Հանել, թողնել սառչի, երեք շերտի բաժանել: Աշխատել, որ վերևի շերտը հարթ ստացվի: Սերուցքը հարել, ավելացնել Sahnesteif խտացնող փոշին ու վանիլային շաքարավազը: Դնել ներքևի շերտը, վրան լցնել բալի հյութ, շարել անկորիզ հատիկներ, վրան դնել հարած սերուցքի մեկ քառորդ մասը: Երկրորդ շերտը դնել, հյութ լցնել վրան, բալեր շարել, սերուցք քսել վրայից: Երրորդ շերտը դնել, սերուցք քսել: Կողքերին ևս քսել սերուցք: Զարդարել քերած շոկոլադով, բալի հատիկներով:
|