Բաղադրիչներ. ալյուր – 3 1/4 բաժակ և մոտ 2 բաժակ հունցելու համար, կարագ – 25 գ, բանանի խյուս – 240 մլ, աղ – 1/4 թ. գդ., վանիլ – 1 թ. գդ., գոլ կաթ – 1/2 բաժակ, գոլ ջուր – 1/2 բաժակ, թարմ խմորիչ – 15 գ, շաքարավազ – 3 ճ. գդ. վրան քսելու համար. դեղնուց, ջուր կամ կաթ – 1 ճ. գդ Կարագը հալեցնել, սառեցնել: Մաղել 3 1/4 բաժակ ալյուր: Բանանը բլենդերով խյուս դարձնել, մոտ մեկ բաժակ խյուսին աղ, վանիլ խառնել: Կաթսայի մեջ լցնել կաթը, ջուրը, խմորիչը և խառնել: Ավելացնել բանանը, շաքարավազը, կարագը: Խառնել նաև ալյուրը, ստանալ կպչուն խմոր: Սեղանին առատ ալյուր ցանել, խմորը հունցել այնքան, մինչև դադարի կպչել ձեռքերին: Ծածկել, թողնել, մինչև խմորի ծավալը կրկնակի մեծանա: Խմորը նորից հունցել, փոքր գնդեր անել, շարել տապակի վրա: Վրան քսել կաթի ու դեղնուցի խառնուրդ և թողնել քսան րոպե այդպես: Նախապես տաքացնել ջեռոցը 200 աստիճան, թխել բուլկիները մոտ քսան րոպե: Բուլկիները պետք է ոսկեդարչնագույն կեղև ձեռք բերեն: Մատուցել թեյի կամ կաթի հետ:
|