պաղպաղակ (սերուցքային կամ պլոմբիր) – 250 գ., կաթ – 130-150 մլ, բանան (շատ հասած) – 1 հատ, կոնյակ – 1-2 ճաշի գդալ Բանանը կտրատել և խոշոր մասերի բաժանել: Կաթը և 100 գրամ պաղպաղակը լցնել հարիչի ամանի մեջ: Կաթը պաղպաղակի հետ հարել մի քանի վայրկյան: Ավելացնել բանանը, խառնել մի փոքր: Ավելացնել մնացած պաղպաղակը և հարել այնքան, մինչև ստացվի միատարր զանգված: Վերջում ավելացնել կոնյակը: Կոկտեյլը լցնել բաժակների մեջ, զարդարել կիվիի, բանանի կամ նարնջի շերտերով և անմիջապես մատուցել: