200 գրամ սիգ, 20 գրամ գազար, 20 գրամ գլուխ սոխ, 20 գրամ տոմատի մածուկ, 15 գրամ յուղ, 3 գրամ ալյուր, 2 գրամ սխտոր, 100 գրամ ձկան արգանակ, աղ, հատիկ պղպեղ, մաղադանոս Ձուկը մաքրել, փորոտիքը հանել, գլուխը և պոչը հեռացնել: Ձուկը կտրատել և եփել: Պոչն ու գլուխը առանձին եփել, արգանակը քամել: Գազարը և սոխը մանրացնել, յուղով տապակել: Ավելացնել տոմատը, ևս 5-7 րոպե տապակել: Ալյուրը բովել, խառնելով բացել ձկան արգանակով, ավելացնել նախապատրաստած բանջարեղենը, աղ, պղպեղ, սխտոր: Թողնել եռա: Եփված ձկան վրա լցնել համեմունքներով բանջարեղենը և եռացնել: Սիգը մատուցել `զարդարելով մաղադանոսով կամ թարխունով:
|