Բաղադրիչներ. ծածան (караси) – 6-7 հատ մանր, յուղ – 2 ճ. գդ., ալյուր – 2 ճ. գդ., աղ, պղպեղ, ալյուր – ½ բաժակ, թթվասեր – 1½ բաժակ, կաթ կամ արգանակ – ½ բաժակ, դեղնուց – 2-3 հատ, զաֆրան – 1 թ. գդ. Ծածանները լվանալ, մաքրել, տապակել: Դնել մետաղական ամանի մեջ: Մի գդալ յուղի մեջ կես բաժակ ալյուրը բովել, ավելացնել կես բաժակ կաթ, եռացնել, խառնել, ավելացնել 1½ բաժակ թթվասեր, եռացնել, կարելի է ավելացնել մի փոքր ջրում թրմած զաֆրան: Երբ խառնուրդը հովանա, հարել-խառնել 2-3 դեղնուց, լցնել ձկան վրա, մի քիչ պաքսիմատ ցանել վրան, դնել տաք ջեռոցի մեջ: Հանել ջեռոցից, երբ կարմրեն, մատուցել կիտրոնի հետ:
|