Բաղադրիչներ. կիտրոն – 1 հատ, նարինջ – 1 հատ, լայմ – 1 հատ, կարմիր հաղարջ – 100 գ, ելակ – 5 հատ, մեղր – 100 գ, սպիտակ գինի – 1 լ, հանքային ջուր – 500 մլ, սառույց – 3 կտոր Միրգը լվանալ: Կիտրոնը, լայմը, նարինջը կիսել, ամեն մրգի կեսը բարակ շերտատել, ելակները չորս մասի բաժանել, հաղարջի ճյուղիկների հետ դնել ապակե ամանի մեջ: Ցիտրուսների մյուս կեսերը քամել, խառնել մեղրին, լցնել կտրատած մրգերի վրա: Սառը գինին լցնել վրան, դնել սառնարանի մեջ մի ժամով: Մատուցելուց առաջ թասի մեջ լցնել կես լիտր հանքային ջուր և սառույցի կտորներ:
|