Բաղադրիչներ. կաղամբ – 1 փոքր գլուխ, լոլիկ- 3 հատ, դդմիկ- 300 գ, մաղադամոս և սամիթ – 50-ական գ, սխտոր – 1 պճեղ, ձիթապտղի յուղ – 4 ճ. գդ., աղ Կաղամբի վրայի թերթերը հանել, կաղամբի գլուխը չորս մասի բաժանել, կոթը կտրել: Կաղամբը լվանալ, չորացնել և բարակ շերտատել: Լոլիկները լվանալ, կիսել, պտղակոթը հեռացնել, սուր դանակով խորանարդաձև կտրատել: Դդմիկների կեղևը հեռացնել, լվանալ, չորացնել, երկայնակի կիսել, սերմերը հանել և բարակ կտրատել: Սամիթն ու մաղադանոսը լվանալ, չորացնել, մանրացնել: Սխտորը մաքրել, ճզմել, խառնել ձիթայուղին: Կաղամբը, լոլիկը, դդմիկը, կանաչին լցնել թափանցիկ ամանի մեջ: Աղ ցանել և ավելացնել սխտորով ձիթայուղը: Խառնել և մատուցել անմիջապես:
|