Բաղադրիչներ. մարգարին – 1 տուփ, ալյուր – 4 բաժակ, շաքարավազ – 1 ճ. գդ., դեղնուց – 4 հատ, թթվասեր – 200 գ, աղ – մի պտղունց միջուկ. սպիտակուց – 4 հատ, շաքարավազ – 4 ճ. գդ., վանիլին, ելակ կամ այլ հատապտուղներ Ալյուրն ու մարգարինը տրորել, խառնել, ավելացնել շաքարավազը, դեղնուցը, թթվասերն ու աղը: Խմորը հունցել և դնել սառնարանի մեջ մեկ-երկու ժամ: Բարակ բացել խմորը և զոլերով կտրատել: Երկար խմորի շերտերը փաթաթել հատուկ կաղապարի վրա, որը նախապես հարկ է յուղել: Խմորը փաթաթել պարուրաձև և ոչ շատ խիտ, որ գլանակը չքանդվի: Մինչև վերջ փափաթել պետք չէ, խմորը պոկելը դժվար կլինի: Տապակը ևս յուղել և շարել գլանակները: Ջեռոցը 200 աստիճան տաքացնել և թխել խմորը մոտ 20 րոպե: Թողնել հովանա: Հանել, կաղապարի նեղ կողմը սեղանին խփելով: Սառեցրած սպիտակուցները հարել շաքարավազի հետ, վանիլ ավելացնել: Երբ անշարժ փրփուր դառնա, լցնել խմորի մեջ: Վրան դնել հատապտուղներ: Կարելի է երկու կողմից կրեմ լցնել, որ դատարկ տեղ չմնա:
|