Բաղադրիչներ. ձու – 3 հատ, խտացրած կաթ – 1 տուփ, ալյուր – 2 բաժակ, լալա (мак) – 70-100 գ, ընկույզ – 70 գ, սոդա – 1 թ. գդ., կեֆիր կամ մածուն – 150 մլ, կակաո – -3-4 ճ. գդ., չամիչ – 50-70 գ, կրեմ. կարագ – 200-250 գ, խտացրած կաթ – 1 տուփ Ձուն հարել, սպիտակեցնել: Աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը: Կեֆիրին սոդա խառնել, խառնել ձվին: Ալյուրը մաղել և գդալ-գդալ խառնել ստացված զանգվածին: Խմորը երեք մասի բաժանել: Մի մասին խառնել չամիչը, մյուսին կակաոն և կտրատած ընկույզը, երրորդին լալան: Թխել երեք շերտը 220С-ում: Կրեմի համար փափկած կարագը հարել, ավելացնել խտացրած կաթը: Նախ դնել չամիչով շերտը, կրեմ քսել, դնել ընկույզով շերտը, կրեմ քսել: Ամենավերջում դնել լալայով շերտը, կրեմ քսել: Զարդարել քերած շոկոլադով կամ ընկույզով:
|