Բաղադրիչներ. գառան միս – 800 գ, նուշ – 50 գ, սխտոր – 2 պճեղ, սոխ – 2 գլուխ, կարագ – 50 գ, բանջարեղենի հյութ – 0,125 լ, մսի արգանակ – 0,125 լ, սերուցք – 0,125 լ, քաղցր մանանեխ – 1 թ. գդ., թարմ անանուխ – 4 ճյուղ, մաղադանոս – 0,5 փունջ, սպիտակ աղացած պղպեղ, աղ Մսից հեռացնել ճարպի շերտը: Սխտորը կտրատել, տրորել խյուսի աստիճան: Նուշն ու մաղադանոսը մանր կտրատել: Մսին քսել մանանեխ, սխտորի խյուս, նուշ ու մաղադանոս շաղ տալ վրան: Ռուլետի պես փաթաթել, թելով կապել, աղ, պղպեղ ցանել: Կաթսայի մեջ կարագ հալեցնել, կտրատած սոխը կարագով տապակել, հետո դնել միսը: Տապակել մոտ հինգ րոպե, շուռ տալ, տապակել ևս 25 րոպե: Միսը դնել ափսեի մեջ, ծածկել և թողնել տասը րոպե: Հյութն ու արգանակը խառնել սերուցքին, եփել հինգ րոպե: Աղ, պղպեղ ավելացնել, կտրատած անանուխ լցնել: Փափկամիսը կտրել, մատուցել խավարտի հետ:
|