Բաղադրիչներ. կարագ – 100 գ , մարգարին -150 գ, ալյուր – 2-3 բաժակ, թթվասեր – 300 գ, շաքարավազ – 1 բաժակ, աղ, սոդա – 1 թ. գդ., վանիլային շաքարավազ, ձու -1 հատ Ալյուրը մաղել սեղանի վրա: Մարգարինը կտրատել, դանակով խառնել ալյուրին, մի պտղունց աղ անել: Թթվասերին խառնել սոդան, լցնել ալյուրի վրա, ավելացնել նաև դեղնուցը, շարունակել դանակով խառնել: Խմորը բաժանել երեք մասի: Պատրաստել խորիզը: 100 գ փափկած կարագը, շաքարավազը, վանիլային շաքարավազը խառնել, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի փխրուն զանգված: Ամեն գունդը բացել 3 մմ հաստությամբ, խորիզի 1/3 մասը տարածել ամբողջ խմորի վրա: Փաթաթել ռուլետի պես, կտրել շերտերի: Գաթաների վրա քսել հարած սպիտակուց: Թխել 170 աստիճանի ջեռոցում, մինչև կարմրի:
|