Բաղադրիչներ. ձու – 5 հատ, շաքարավազ – 125 գ, ալյուր – 100 գ, կակաո – 2 ճ. գդ., դառը շոկոլադ – 100 գ, աղ զարդարանք. հարած սերուցք- 300 գ, շաքարավազ – 2 ճ. գդ., ծիրանի ջեմ – 5 ճ. գդ., շաքարի փոշի, մարցիպանի համար. մանրացրած նուշ -1 բաժակ, մեղր- 3 ճ. գդ., ալյուր- 1 բաժակ, ձու – 3 հատ Ձուն հարել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը: Կաթսան դնել տաք ջրով լի թասի վրա, հարել մինչև սպիտակի: Ալյուրը, կակաոն, աղը խառնել, լցնել ձվի զանգվածի մեջ: Ավելացնել հալած շոկոլադը: Տապակը յուղել: Ջեռոցը տաքացնել 180 С: Խմորը լցնել տապակի մեջ և թխել 25-30 րոպե: Խմորը հովացնել և դնել սառնարանի մեջ մեկ ժամով: Սերուցքը շաքարի հետ հարել: Կրեմը երկու մասի բաժանել: Մի կեսին ջեմ խառնել: Մարցիպանից աստղեր պատրաստելու համար ձուն հարել, ավելացնել մեղրը, ալյուրը, ապա աղացած նուշը: Լավ խառնել, գրտնակով բարակ բացել, թրջելով, որ ձեռքերին ու գրտնակին չկպչի: Աստղեր կտրել մարցիպանից, զգույշ դնել տապակին և թխել մինչև ոսկեգույն դառնան: Սառնարանից հանելով խմորը, երեք մասի բաժանել: Բոլոր շերտերին քսել ջեմով կրեմ: Դնել իրար վրա և վրան ու կողքերը պատել սերուցքով: Զարդարել մարցիպանե աստղերով: Վրան շաքարի փոշի ցանել:
|