Բաղադրիչներ. իռլանդական վիսկի - 40 մլ, տաք սև սուրճ էսպրեսո - 80 մլ, թարմ սերուցք - 30 մգ, շագանակագույն շաքարավազ - 1 թ. գդ.
Թունդ էսպրեսո եփել: Ավելացնել վիսկին, շաքարը, թողնել որ վերջինս հալվի: Խառնուրդը տաքացնել, չթողնելով, որ այն եռա: Լցնել գավաթի մեջ: Դանդաղ և զգուշորեն լցնել սերուցքը գդալի մեջ, այն իջեցնել մինչև բաժակի հատակը, ապա բարձրացնել: Երբեմն սերուցքը ավելացվում է հարած վիճակում: Օրիգինալ բաղադրատոմսում սերուցք ավելացվում է առանց հարելու: Մատուցել տաք վիճակում: