իշխան – 3 հատ, կիտրոն – 0,5 հատ, ձիթապտղի յուղ – 1 թ.գդ., կանաչ սոխ, սամիթ, մաղադանոս, խոշոր աղ, համեմունքներ
Ձուկը ,մաքրել, լվանալ: Կիտրոնի հյութ լցնել վրան, համեմել: Ձկան մեջ դնել կանաչ սոխ, սամիթ և մաղադանոս: Ամեն ձուկն առանձին փաթաթել փայլաթիթեղի մեջ և դնել ջեռոցի մեջ: Եփել 20 րոպե 200 աստիճանում: Մատուցել սպիտակ գինու հետ: