Բաղադրիչներ. կաթնաշոռ – 200 գ, թթվասեր (20 %յուղ.) – 200 գ, շաքարի փոշի – կես բաժակ, ելակ – 100 գ, վանիլ – դանակի ծայրով
Կաթնաշոռն ու թթվասերը խառնել, ավելացնել շաքարի փոշու մի մասը: Վանիլը լցնել զանգվածի վրա, կրկին խառնել: Ելակը լվանալ, պատառաքաղով խյուս դարձնել, խառնել շաքարի փոշու մնացած մասին: Թափանցիկ ամանների մեջ հերթագայելով դնել կաթնաշոռի զանգվածն ու ելակը: Շերտ առ շերտ տեղադրելուց հետո զարդարել` դարչին կամ մանրացրած ընկույզ ցանելով: