Բաղադրիչներ. ոչխարի միս – 700 գ, սպիտակաձավար – 4 ճ.գդ., ձու – 4-5 հատ, բրինձ – 4-5 ճ.գդ., տոմատի մածուկ – 1,5 ճ.գդ., ռեհան, կանաչ սոխ, կարտոֆիլ – 4-5 հատ, մաղադանոս կամ սամիթ, աղ, պղպեղ Միսը կտրատել, լվանալ, եփել մեկ ժամ` պարբերաբար փրփուրը հեռացնելով: Բրինձը լավ լվանալ, եփել: Կանաչ սոխը կտրատել, խառնել բրնձրին, աղ անել: Միսը ջրից հանել, արգանակը քամել: Ոսկորներն առանձնացնել, միսը աղալ: Խառնել ձվերի, սպիտակաձավարի հետ, աղ, պղպեղ անել, տասը րոպե խառնել: Մսից գնդիկներ անել, փոս անել, տեղադրել բրնձի միջուկը: Կարտոֆիլը մաքրել, կտրատել: Արգանակը եռացնել, մեջը լցնել կարտոֆիլը, մսի գնդիկները, տոմատը: Եփել, վերջում ավելացնել կտրատած կանաչին:
|