Ալյուրը մաղել, բլրակ անել սեղանի վրա, փոս անել: Փոսի մեջ լցնել թթվասերը, մեկ ձու, աղ, սոդա, հալված կարագը: Խմոր հունցել: Բացել կես սմ հաստությամբ, բաժակով կամ այլ գործիքով շրջանակներ կտրել: Մի ձու հարել, քսել տապակին դրված կորժիկների վրա: Մի քանի տեղից ծակծկել կորժիկները պատառաքաղով: Թխել տաք ջեռոցում: 10-15 րոպեից հանել և մատուցել: