Բաղադրիչներ. արգանակ – 2 լ, չորացրած ռեհան – 1 ճ. գդ., լոլիկներ հյութի մեջ – 800 գ, աղացած միս – 600 գ, սոխ – 1 գլուխ, գազար – 1 հատ, սխտոր – 3 պճեղ, մակարոն – 120 գ, աղ, թարմ ռեհան և քերած պանիր Սոխն ու սխտորը մանր կտրատել: Սոտեյնիկի մեջ երկու գդալ յուղ տաքացնել, տապակել սոխը, սխտորը, ապա նաև գազարը: Տապակել, հետո ավելացնել աղացած միսը: Անընդհատ խառնել, մինչև միսը կիսաեփ լինի: Միսը տեղափոխել կաթսայի մեջ, ավելացնել սեփական հյութի մեջ տրորած լոլիկները, հետո արգանակը: Ավելացնել նաև ռեհան և աղ: Եռալուց հետո մակարոնները լցնել ապուրի մեջ: Մատուցելիս ապուրի վրա շաղ տալ քերած պանիր և կտրատած թարմ ռեհան:
|