Բաղադրիչներ. խմորի համար. մարգարին – 200 գ, շաքարավազ – 1 բաժակ, ձու – 2 հատ, մեղր – 2 ճ.գդ., սոդա – 1,5 թ.գդ., քացախ, ալյուր – 3 բաժակ, կրեմի համար. հալվա – 1 տուփ, խտացրած կաթ – 1 տուփ, կարագ – 1 տուփ, վանիլային շաքար, զարդարելու համար. սև շոկոլադ Մարգարինը հալեցնել, թեթևակի սառեցնել, հարել շաքարավազի հետ: Ձվերը մեկ-մեկ ավելացնել, հարել: Ավելացնել մեղրը, հարել: Ավելացնել 1.5 բաժակ ալյուր, խառնել: Սոդան քացախով բացել, ավելացնել խմորին ու խառնել: Լցնել մնացած ալյուրը, խառնել: Թողնել 20 րոպե հանգստանա: Տաքացնել ջեռոցը 200 աստիճան: Տապակը յուղել, խմորը գդալով լցնել տապակի մեջ բարակ շերտով: Դնել ջեռոցի մեջ, թխել մոտ 7 րոպե, մինչև խմորը ոսկեգույն երանգ ստանա: Կրեմն ստանալու համար կարագը հարել խտացրած կաթի հետ, ավելացնել հալվան: Յուրաքանչյուր շերտին քսել կրեմ, միացնել շերտերը, կողքերին քսել կրեմը: Վրան լցնել հալեցրած շոկոլադը: Զարդարել ըստ ճաշակի: Կարելի է շոկոլադի փոխարեն զարդարել խմորի փշուրներով:
|