Բաղադրիչներ. տավարի կամ հավի միս – 500 գ, եգիպտացորեն – 1 տուփ, կարմիր լոբի – 1 տուփ, սոխ – 1 գլուխ, թարմ կամ պահածոյացված լոլիկ – 2 բաժակ, տոմատի հյութ – 2 բաժակ, քիմիոն – 1 ճ. գդ., չիլի կծու պղպեղ աղացած - 1 ճ. գդ., աղ, բուսայուղ, սխտոր – 1 պճեղ, քերած պանիր, եգիպտացորենի չիփսեր Հավի կրծքամիսը եփել, թել-թել անել: Եթե նախընտրում եք տավարի միսը, ապա հարկավոր է անյուղ աղացած միս: Տավարի միսը նախապես պետք է տապակել: Սոխն ու սխտորը մանրացնել: Նախ տապակել սոխը, մեկ-երկու րոպեից ավելացնել նաև սխտորը: Ավելացնել քիմիոնը, կծու պղպեղը: Խառնել, վրան լցնել կեղևած և կտրատած լոլիկները և տոմատի հյութը: Ավելացնել նաև տապակած տավարի կամ խաշած հավի միսը: Մի քանի րոպե եփել, լցնել քամած լոբին ու եգիպտացորենը: Եթե հարկ լինի, ջուր ավելացնել: Աղ անել: Վրան քերած պանիր ցանել, մատուցել չիփսերի կամ եգիպտացորենի լոշիկի հետ:
|