Բաղադրիչներ. խոզի միս – 600 գ, արքայախնձոր – մի քանի կտոր, պանիր – 100 գ, ձու, պաքսիմատ, աղ, բուսայուղ
Պանիրը քերել, արքայախնձորը կտրատել: Միսը բաժանել տափակ կտորների: Մսակտորի կեղքից բացվածք անել, կտրել ոչ մինչև վերջ: Բացված գրպանիկի մեջ լցնել մի քիչ քերած պանիր և արքայախնձորի շերտեր: Ձուն հարել, աղ անել: Մսի շերտերը թաթախել ձվի մեջ, հետո պաքսիմատի մեջ: Տապակել բուսայուղով, կարմրեցնել, հետո կափարիչը փակել և եփել մինչև միսը պատրաստ լինի: Մատուցել տաք վիճակում: