Բաղադրիչներ. ալյուր – 700 գ, ձու – 2 հատ, ջուր – 260 գ, տավարի միս – 350 գ, խոզի միս – 350 գ, սոխ – 100 գ, կաթ կամ ջուր – 170 գ, շաքարավազ – 2 գ, աղ, պղպեղ Ալյուրը մաղել, վրան փոս անել, փոսի մեջ կոտրել ձուն, գոլ ջուր, որին մի քիչ աղ է խառնված, և պինդ խմոր հունցել: Խոնավ սրբիչի մեջ փաթաթել խմորի գունդը և թողնել մնա 30–40 րոպե: Միջուկի մսից թաղանթներն ու ջլերն առանձնացնել, կտրատել: Մին ու սոխը երկու անգամ աղալ: Ավելացնել աղ, շաքարավազ, պղպեղ, մի քիչ ջուր կամ կաթ լցնել, լավ խառնել: Խմորը մասերի բաժանել, երշիկի ձև տալ, կտրատել: Ամեն կտորը բարակ բացել: Խմորի մեջտեղում դնել մի գդալ միջուկ, խմորի եզերերն ամրացնել, փակել: Խմորին կիսալուսնի ձև տալ կամ ծայրերը միացնել, կլորացնել. երկուս էլ թույլատրելի է: Կարելի է սառեցնել և պահել: Եփել աղաջրում, մինչև ջրի երես լողան պելմենիները: Ջրից հանել, մատուցել կարագով կամ թթվասերով:
|