Բաղադրիչներ. ալյուր – 300 գ, կարագ – 100 գ, մարգարին – 100 գ, շաքարավազ – 100 գ, դեղնուց – 3 հատ, միջուկ. հատապտուղներ – 0,5 կգ, նարինջ – 1 հատ, կիտրոն – 1 հատ, շաքարավազ – 300 գ, սպիտակուցի շերտ. սպիտակուց – 3 հատ, շաքարի փոշի – 150 գ, ընկույզի միջուկ – 100 գ Կարագն ու մարգարինը ալյուրի հետ տրորել, ավելացնել շաքարավազը, դեղնուցները, խմոր հունցել: Կարելի է 1-2 գդալ ջուր ավելացնել: Մեկ-երկու ժամ խմորը թողնել սառնարանի մեջ: Հետո հանել, բացել, դնել տապակին յուղաթղթի վրա, պատառաքաղով ծակծկել, թխել կես ժամ տաք ջեռոցում: Հատապտուղները, կիտրոնը, նարինջը խոշոր քերիչով անցկացնել: Շաքարավազն ու 2-3 ճաշի գդալ ջուրը եփել, լցնել մրգի վրա, եփել, մինչև ստացվի թափանցիկ զանգված: Ստացված ջեմը քսել տաք խմորի վրա: Սպիտակուցները շաքարավազի հետ հարել, լցնել ջեմի վրա, ցանել մանրացրած ընկույզը: Թխել 180˚С ջեռոցում մինչև ոսկեգույն դառնա: Քառակուսի կտրատել, մատուցել:
|