Բաղադրիչներ. նարնջի կեղև – 3 հատի, ջուր – մեկ լիտր, շաքարավազ ըստ ճաշակի, կիտրոնի աղ
Նարնջի կեղևը բարակ կտրել-հեռացնել այնպես, որ կեղևի տակի դառը սպիտակ թաղանթը կեղևի հետ դուրս չգա: Կեղևի կտորները չորացնել: Ապա դրանք թրջել սովորական ջրի մեջ և թողնել 10-12 ժամ: Կեղևը հանել, ավելացնել շաքարավազ ըստ ճաշակի և կիտրոնի աղ: Կարելի է նաև մի փոքր ներկ ավելացնել: Մատուցել սառույցով: