Բաղադրիչներ. գոլ կաթ- 200 մլ, մարգարին – 50 գ, ձու – 2 հատ, ( մեկը վրան քսելու համար է ) շաքարավազ – 3 ճ.գդ., բուսայուղ – 3 ճ.գդ., վանիլային շաքարավազ – 1 տուփ, չոր խմորիչ – 1 թ.գդ., ալյուր – 2-2,5 բաժակ, աղ – 0,5 թ.գդ., մուրաբա կամ միրգ միջուկի համար փշրանքի համար. կարագ – 1 ճ.գդ., ալյուր – 2-3 ճ.գդ., շաքարավազ – 1 ճ.գդ. Գոլ կաթին խառնել 1 թ. գդ. խմորիչ և նույնքան շաքարավազ: Ավելացնել 2-3 ճ.գդ. ալյուր, խառնել, թողնել: Մարգարինը հալեցնել: Ավելացնել ձու, շաքարավազ, վանիլ, աղ, բուսայուղ: Բոլորը խառնել, վրան լցնել թթխմորը: Ավելացնել ալյուրը և խմոր հունցել: Թողնել 1-1,5 ժամ: Երբ խմորը «հասնի», բաժանել 11-12 գնդի: Ամեն խմոր բացել և մեջը դնել ոչ լիքը գդալ միջուկ: Եզրերը լավ փակել, կլորացնել: Միջուկը կարող է լիներ ցանկացած մուրաբա: Տապակը յուղել, բուլկիները շարել կարը դեպի ներքև, իրարից հեռավորություն թողնել: Թողնել 20 րոպե, որ բարձրանա: Վրան քսել հարած ձու: Փշրանքի կարագը, ալյուրը, շաքարավազը ձեռքով լավ տրորել, որ համասեռ փշուրներ ստացվեն: Ցանել բուլկիների վրա: Թխել մինչև ոսկեգույն դառնան:
|