Ձուն, շաքարավազը, աղը և վանիլինը միասին լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը, օսլան, կակաոն, փխրեցուցիչը:
Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո լցնել տապակի մեջ որն ունի 28 սմ տրամագիծ: Թխել ջեռոցում 170°C պայմաններում` 25-30 րոպե:
Սառելուց հետո բլիթը 3 շերտի բաժանել: Ժելատինը թրջել ու լուծել, շոկոլադը հարել, իսկ լիկյորի մի մասը տաքացնել: Խառնել իրար և նախապես փրփրացրած սերուցքը կամաց և քիչ-քիչ ավելացնել զանգվածին: Պատրաստի խմորի շերտերը ցողել լիկյորով և կրեմով պատել: Շերտերը դնել իրար վրա և պատրաստի խմորեղենի վրա ամբողջությամբ կրեմ քսել:
Զարդարելու համար նախատեսված շոկոլադը հալեցնել և խառնել 100 գր. հարած սերուցքի հետ, դրանով էլ զարդարել խմորեղենը: