Սպիտակուցների վրա մի պտղունց աղ անել, դնել սառնարանը: Գոլորշու վրա հալեցնել շոկոլադը կարագի հետ, խառնել: Սպիտակուցը հարել, մինչև ստացվի անշարժ փրփուր, քիչ-քիչ լցնել շաքարի փոշին: Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, 1/3 մասը լցնել սպիտակուցի մեջ, զգուշորեն խառնել թիակով: Ավելացնել նաև շոկոլադի մի մասը, խառնել: Աստիճանաբար ավելացնել մնացած ալյուրն ու շոկոլադը: Բաժանել 5-7 մասի, թխել 175-180 աստիճանում 30 րոպե: Սերուցքը մեղրի հետ հարել, ավելացնել ժելատինը: Շերտերին քսել կրեմը, թողնել մի քանի ժամ սառնարանի մեջ: Զարդարել շոկոլադով: