Բաղադրիչներ. ալյուր – 200 գ, շաքարավազ – 200 գ, կակաո – 4 ճ.գդ., փխրեցուցիչ – 1,5 թ.գդ., վանիլային շաքարավազ – 2 թ.գդ., աղ – 1/2 թ.գդ., բուսայուղ – 1/2 բաժակ, քացախ – 1 թ.գդ., աղացած սուրճ – 3 թ.գդ., նարինջ – 1 հատ Ալյուրը մաղել, վրան լցնել կակաոն, շաքարավազը, վանիլային շաքարը, աղն ու փխրեցուցիչը: Զգույշ խառնել: Մի բաժակ սուրճ եփել: Ալյուրի մեջ փոս անել, մեջը լցնել կարագ և քացախ: Խառնել, ավելացնել եփված սուրճը: Խառնել, մինչև ստացվի շոկոլադային միագույն զանգված: Նարնջի կեղևը հանել, մանրացնել այն: Ավելացնել շոկոլադի զանգվածին, կրկին խառնել: Խմորը լցնել տապակի մեջ, թխել 35 րոպե 180 աստիճանում:
|