Բաղադրիչներ. տաք բանջարեղենային արգանակ – 600 մլ, պահածոյացված սիսեռ – 400 գ, տոմատի խյուս սխտորով – 400 գ, պահածոյացված խոշոր լոբի – 100 գ, նեխուր – 2 ցողուն, սոխ – 1 գլուխ, բուսայուղ – 1 ճ. գդ., չաման – 2 թ. գդ., կիտրոնի հյութ և կեղև, մաղադանոս կամ համեմ Պահածոյացված սիսեռն ու լոբին քամել: Սոխն ու նեխուրը մանր կտրատել: Բուսայուղը տաքացնել մեծ կաթսայի մեջ, սոխն ու նեխուրը տապակել երկու րոպե: Ավելացնել չամանը, մի քիչ էլ այդպես տապակել: Կրակն ուժեղացնել, արգանակն ավելացնել, խառնել տոմատն ու սիսեռը, աղ, պղպեղ ցանել: Տասը րոպե եփել, ավելացնել լոբին, եփել ևս հինգ րոպե: Ավելացնել կիտրոնի կեղևն ու հյութը, կանաչի լցնել:
|