Բաղադրիչներ. քերած պանիր – 80-100 գ, ձու – 4 հատ, սպանախ, մաղադանոս, համեմ կտրատած, սխտոր – 1 պճեղ, բուսայուղ, ալյուր, աղ, կաթ – 1 բաժակ Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել ալյուրն ու բովել, մինչև մի քիչ գույնը փոխի: Ավելացնել կաթը, խառնելով եփել, մինչև թանձրանա: Ձվերը հարել, խառնել մի քիչ հովացած զանգվածին: Խառնել, մինչև միատարր խմոր ստացվի: Կարելի է մի քիչ էլ կտրատած կանաչի լցնել խմորի մեջ: Ավելացնել քերած պինդ պանիրը, խառնել: Միջուկի կանաչին լվանալ, կտրատել, բուսայուղով մի քիչ տապակել: Ավելացնել մանրացրած սխտորը, աղ ցանել: Յուղաթղթով ծածկված տապակի մեջ լցնել խմորը, տարածել և թխել քսան րոպե տաք ջեռոցում: Խմորը հանել, վրան դնել միջուկը և զգուշորեն փաթաթել` տալով ռուլետի ձև: Միաժամանակ պետք է և փաթաթել, և հեռացնել յուղաթուղթը խմորի վրայից:
|