Բաղադրիչներ. կոկոսի փաթիլներ – 100 գ, շաքարավազ – 90 գ, սպիտակուց – 1 հատ, խնձորի խյուս – 1 ճ. գդ., կարագ – 10 գ
Կոկոսն ու շաքարավազը խառնել, ավելացնել սպիտակուցն ու խնձորը: Խառնել և դնել գոլորշու վրա: Տաքացնել 10 րոպե, զանգվածը կդառնա միատարր և էլաստիկ: Փոքրիկ գնդիկներ անել, գնդիկներին կոնի ձև տալ և շարել յուղաթղթով ծածկված տապակի մեջ: Թխել 220 աստիճանում 10-15 րոպե, մինչև ոսկեգունելը: Եթե կոների գագաթները սկսեն այրվել, ծածկել փայլաթիթեղով առանց ջերմաստիճանը փոխելու: