Բաղադրիչներ. խմոր. ալյուր – 1 բաժակ, շաքարի փոշի կամ շաքարավազ – 1 բաժակ, բուսայուղ – 1 ճ. գդ., ձու – 5 հատ, միջուկ. սերուցք – 1 բաժակ, շաքարի փոշի – 2 ճ.գդ., նարինջ – 6 հատ, ժելատին – 8 գ, բիսկվիթի փշրանք, զարդարանք. նարինջ – 1 հատ Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, խառնե: Թասը դնել եռացող ջրով լի կաթսայի վրա և տաքացնել: Անընդհատ խառնել, գոլանալուց հետո վերցնել և խառնելով հովացնել: Ալյուրը մաղել, խառնել ձվին: Թխել 25–35 րոպե 220 °C ջեռոցում: Բիսկվիթը հովացնել, բաժակով կլոր-կլոր կտրել: Միջուկի համար սերուցքը հարել շաքարավազի կամ շաքարի փոշու հետ, ավելացնել տաք ջրում բացված ժելատինը, խառնել մինչև ձուլվեն բաղադրիչները: Բիսկվիթի մի կտորը վերցնել, քսել սերուցքից, վրան բարակ շերտ նարինջ դնել, դնել երկրորդ խմորը, զարդարել սերուցքով, կողքերը ևս կրեմապատել և փշրանք ցանել: Ամեն թխվածքաբլիթ զարդարել նարնջի շերտիկներով:
|