Բաղադրիչներ. իշխան – 1 հատ, բրինձ – 1 բաժակ, կանաչ պղպեղ – 1 հատ, կարմիր պղպեղ – 1 հատ, թարմ մաղադանոս, աղ, սպիտակ պղպեղ, կարագ, բուսայուղ, սոխ – 1 գլուխ Բրինձը եփել, ջրքամել: Թավայի մեջ մի փոքր բուսայուղ լցնել, մի կտոր կարագ հալեցնել: Սոխը մանր կտրատել, տապակել: Պղպեղների սերմատուփերը հեռացնել, պղպեղները կտրատել խորանարդիկներով: Սոխեռածի հետ պղպեղը նույնպես տապակել, խառնել: Ավելացնել ջրքամած բրինձը, խառնել: Մաղադանոսը կտրատել, խառնել խավարտին, կափարիչը ծածկել: Ձկան փափկամիսը փշերից առանձնացնել, համեմել աղով և սպիտակ պղպեղով: Ձիթայուղով տապակել, շուռ տալ: Երբ ձուկը երկու կողմից կեղև ստանա, ծածկել կափարիչը և շոգեխաշել, մինչև պատրաստ լինի, մոտ 10 րոպե: Մատուցվող ափսեի մեջջ լցնել բրինձը, կողքին դնել տապակած իշխանը, զարդարել կանաչիով:
|