Բաղադրիչներ. խմոր. պանիր կամ կաթնաշոռ – 400 գ, շաքարավազ – 2 բաժակ, ձու- 2 հատ, սոդա – 2 թ.գդ., վանիլային շաքարավազ, ալյուր, եփովի կրեմ. շաքարավազ – 2 բաժակ, ձու – 2 հատ, կարագ – 200 գ, օսլա – 0,5 բաժակ (խառնել 100 մլ կաթին), կաթ – 0,5 լ, կոկոսի փաթիլներ Պանիրն ու շաքարավազը խառնել, ավելացնել սոդան ,ձուն, ալյուրը, վանիլային շաքարավազը: Խմորը պետք է ստացվի ոչ շատ պինդ, ոչ էլ ջրիկ:Խմորը բացել, կտրել այն թավայի չափով, որում թխվելու է տորթը: Թխել թավայի մեջ առանց յուղի: Կրեմի համար կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին: Կարագը գցել մեջը, խառնել: Ձուն հարել, լցնել կաթի մեջ, երբ այն եռա: Օսլան խառնել կաթին և լցնել կրեմի մեջ, այդպես թող եռա հինգ րոպե: Երբ բոլոր շերտերը թխվեն, սկսում ենք քսել կրեմը: Կարելի է կրեմի մի մասին շոկոլադ կամ կակաո խառնել, կստացվի երկու տեսակի կրեմ: Առաջին շերտին քսել շոկոլադե կրեմ:Մյուսին` սպիտակ և այսպես շարունակ: Զարդարել կոկոսի փաթիլներով և դնել սառնարանում:
|