հավի միս – 600 գ, սխտոր – 1 պճեղ, ժելատին – 1 ճ. գդ., իտալական չոր կանաչիների փունջ – 1 թ. գդ., աղ, սև պղպեղ
Օգտագործվում են հավի ոչ միայն կրծքամիսը, այլև «մուգ» միսը: Ոչ խոշոր կտրատել, աղ, պղպեղ, կտրատած սխտոր, համեմունքներ և ժելատին: Լավ խառնել և թողնել 15-20 րոպե: Կտրել ջեռոցի համար նախատեսված թաղանթը, միսը լցնել մեջը, թելով կապել ծայրերը: Դնել մետաղյա բանկայի մեջ և եփել 190°С ջեռոցում մոտ մեկ ժամ: Բանկան դնել տապակի մեջ, որ առաջացած ավելորդ հեղուկը չթափվի: Եփվելուց հետո թողնել հովանա, դնել սառնարանի մեջ: Հաջորդ օրը հանել, ազատել թաղանթից: մատուցելիս կտրատել ոչ շատ բարակ: