Երկուշաբթի, 02.02.2026, 14:05
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 23 » ՏՈՐԹ «ԱԴԻ-ԲՈՒԴԻ»
20:05
ՏՈՐԹ «ԱԴԻ-ԲՈՒԴԻ»
Տորթ «Ադի-բուդի»

Բաղադրիչներ.
քաղցր պայթեցրած եգիպտացորենի հատիկներ (ադի-բուդի) – 100 գ,
շոկոլադ – 400 գ,
կաթնաշոռ – 500 գ,
յոգուրտ – 200 գ,
մեծ կիտրոն – 1 հատ,
ժելատին – 20 գ,
սերուցք – 200 գ 33-35%-անոց,
շաքարավազ – 0.5 բաժակ

Ժելատինը թրջել 150 մլ եռացրած սառը ջրի մեջ և թողնել մեկ ժամ: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Ադի-բուդիի մի փոքր մասը թողնել զարդարելու համար, մնացածը մանրացնել, խառնել շոկոլադին: 

Զանգվածը լցնել տապակի մեջ, դնել սառնարանը: Կաթնաշոռը խառնել յոգուրտին: Վրան լցնել կիտրոնի հյութը, լավ խառնել:

Ժելատինը հալեցնել գոլորշու վրա: Սերուցքը շաքարավազի հետ հարել: Կաթնաշոռի վրա լցնել հարած սերուցքը, ժելատինը և խառնել: Զանգվածը լցնել ադի-բուդիի սառած շերտի վրա, 7-8 ժամով դնել սառնարանի մեջ, այն պետք է լավ սառչի: 

Տորթը պատրաստ է, մնում է զարդարել ադի-բուդիի հատիկներով և շոկոլադով:

 

_______________

Դիտումներ: 558 | Ավելացրեց: Joker | Տեգեր: տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2013  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 7
Հյուրեր. 7
Անդամներ. 0